A A A
Աբոլիցիայից կարող են օգտվել այն օտարերկրացիները, որոնք 01.01.2012 օրով ոչ լեգալ գտնվում են Լեհաստանում, ինչպես նաև նրանք, որոնց անընդհատ գտնվելը Լեհաստանում տևում է առնվազն.
կամ
Ի դեպ, աբոլիցիայի հարցերը քննարկելիս հաշվի է առնվում, որ օտարերկրացին անընդհատ գտնվել է երկրի տարածքում, եթե հավաքված փաստաթղթերից հակառակ կարծիք չի առաջանում:
Մնալը օրինականացնելու մասին այսպես կոչված աբոլիցիայի դիմումը, կարելի է ներկայացնել սկսած 01.01.2012 մինչև 02.07.2012 օտարերկրացու բնակվելու տեղին համապատասխան վոյեվոդային:
Ուշադրություն. 01.01.2012-ից առաջ և 02.07.2012-ից հետո ներկայացված դիմումները չեն քննարկվելու:
Դիմումը ամբողջապես ներկայացնելուց հետո օտարերկրացու անձնագրի մեջ կնիք է խփվում, որը հաստատում է նրա օրինական մնալը մինչև վերջնական որոշման ընդունումը: Աբոլիցիայի համար դիմումի քննարկման ընթացքում օտարերկրացուց վերցվում են մատնահետքերը:
Դրական որոշումը կնշանակի Լեհաստանում բնակվելու թույլտվություն 2 տարի ժամկետով: Այդ ընթացքում օտարերկրացին կարող էակ աշխատանքի անցնել առանց թույլտվության - աշխատանքային պայմանագրի հիման վրա:
Օտարերկրացին, որը բացասական պատասխան է ստանում, կարող է դիմել Օտարերկրացիների հարցերով զբաղվող Վարչության Պետին:
Բացասական որոշումը տրվում է այն դեպքում, երբ՝
Ostatnia modyfikacja tej strony miała miejsce dnia: 28.10.2011.